
Ճարտարապետություն, Մշակույթ, Ժառանգություն։
«Address Construction»ընկերությունը Հայաստանի առաջատար անշարժ գույքի կառուցապատողներից է, որը մասնագիտացած է բարձրակարգ և բազմաֆունկցիոնալ բնակելի շենքերի կառուցման ոլորտում։
Երևանի սրտում նոր բնակելի տեսարժան վայր է ձևավորվում։ Ժամանակին չենթարկվող էլեգանտությամբ, նրբագեղ ճշգրտությամբ և մշակութային հոգով նախագծված՝ «Address Construction» ընկերությունը ներկայացնում է ժամանակակից կյանքի գաղափար՝ համագործակցելով նոր լյուքս դասի ապրանքանիշերի հետ։



Ինչո՞ւ Հայաստան։
Ինչո՞ւ հիմա։
Հայաստանը գտնվում է բեկումնային փուլում։ Լինելով հին մշակութային և հոգևոր արժեքներով արմատավորված երկիր՝ այն այժմ վստահորեն քայլում է դեպի ստեղծարարությամբ, ճարտարապետությամբ և համաշխարհային երկխոսությամբ ձևավորված ապագա։
Մայրաքաղաք Երևանը ենթարկվում է հզոր վերափոխման։Երևանը լինելով դինամիկ զարգացող քաղաք՝ գրավում է ներդրողների, մշակութային առաջնորդների և դիզայներների նոր սերունդ, որոնք փնտրում են ավանդույթն ու արդիականությունը ներդաշնակորեն համատեղելու միջոցներ։ Հայաստանն իր հարուստ պատմական ժառանգությամբ և ժամանակակից կյանքով դառնում է համաշխարհային երկրների քննարկման թեմա:
Ժամանակն է իմաստավորել քարե կառույցները։
Քաղաք Երևան, Կարապետ Ուլնեցու 45/1
Քանաքեռ-Զեյթուն հեռանկարային թաղամասում գտնվող այս ժամանակակից 15-հարկանի բնակելի և առևտրային շենքը համատեղում է կառուցվածքային ամբողջականությունը ժամանակակից դիզայնի հետ: Իր տրավերտինե ճակատային մասով, բարձրորակ հարդարմամբ, բնակարանների և հասարակական տարածքների հավասարակշռված դասավորությամբ նախագիծն արտացոլում է հարմարավետության, անվտանգության և ճարտարապետական ներդաշնակության նոր չափանիշ:

Քաղաք Երևան, Դավիթ Անհաղթ 17
15-հարկանի բազմաֆունկցիոնալ համալիր՝ Երևանի Քանաքեռ-Զեյթուն թաղամասի սրտում, որն առաջարկում է ընդարձակ առևտրային և հասարակական տարածքների վերևում գտնվող նրբաճաշակ բնակարաններ։ Շենքն ունի տրավերտինե երեսպատում, երկաթբետոնե սեյսմիկ կառուցվածք, ստորգետնյա կայանատեղի և ժամանակակից կիսահարդարված բնակարաններ՝ նախատեսված քաղաքային նրբաճաշակ կյանքը վայելելու համար:

ՄԵՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ
Տարածքները ֆունկցիոնալ և գեղագիտականորեն հաճելի միջավայրի վերածելու դրդմամբ՝ Address Construction-ը ունի երկու առաքելություն՝ խթանել Հայաստանի համաշխարհային ճանաչումը միջազգային չափանիշներին համապատասխանող հեռանկարային նախագծերի միջոցով և իրականացնել մեր բնակիչների իրական երազանքները։
Մենք վստահ ենք, որ արագ զարգացող աշխարհում շինարարությունը ոչ միայն մասշտաբի կամ նորարարության մասին է, այլև՝ հարմարավետության, անվտանգության։
Մենք նախագծում ենք տարածքներ, որտեղ ժամանակակից ֆունկցիոնալությունը զուգակցվում է անձնական ջերմության հետ և որտեղ յուրաքանչյուր ընտանիք կարող է գտնել իր տունը, իսկ յուրաքանչյուր շենք՝ դառնալ քաղաքի ապագայի մի մասը։


